23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Կենացները քաղցրանում են՛՛. Օսկանյանը՝ ԲՀԿ-ի հետ իր կապի մասին

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայատարարությամբ, որտեղ անդրադառնում է սպասվող խորհրդարանական ընտրություններին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

“Ես խորապես հավատում եմ, որ Հայաստանի համար ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը անսահման կարևոր է։ Հայաստանը լրջագույն և խորքային բարեփոխումների կարիք ունի: Համոզված եմ, որ երկրի բոլոր քաղաքացիներն են այդպես մտածում: Բարեփոխումներ ու փոփոխություններ կիրականացվեն, եթե նոր խորհրդարանում քաղաքական նոր հարաբերակցություն ստեղծվի: Իսկ քաղաքական նոր հարաբերակցություն խորհրդարանում միայն ազատ և արդար ընտրությունները կարող են ապահովել:

Սա է իմ քաղաքական ներգրավվածության հիմնական դրդապատճառը: Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ իմ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն: Բարգավաճ Հայաստանի հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ ևս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել և կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս:

Այսօր միաժամանակ ընթացքի մեջ են մի քանի գործընթացներ։ Առաջին՝ կուլիսների հետևում ընթացող քննարկումներ տարբեր կուսակցությունների, ներառյալ կոալիցիոն ուժերի միջև։ Երկրորդ՝ քաղաքական դրդապատճառներով ճնշումներ տարբեր կուսակցությունների՝ հատկապես Բարգավաճ Հայաստանի վրա։ Երրորդ՝ նախընտրական այս փուլում արդեն վարչական ռեսուրսների օգտագործումը ընտրական գործընթացում շահեկան դիրքեր զբաղեցնելու նպատակով: Եվ վերջապես խորհրդարանի կազմավորման հարցում ամենակարևորը՝ ընթացող քննարկումները մեծամասնական-համամասնական տարբերակների շուրջ:

Հայաստանում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: Բայց դա հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն անզիջող կեցվածք է ընդունել: Հետևաբար, ցանկալի կլիներ, որ բոլոր այն ուժերը, որոնք պաշտպանում են համամասնական մոտեցումը՝ Բարգավաճ Հայաստան, Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, Ժառանգություն, Ժողովրդական կուսակցություն, Ազատ դեմոկրատներ և այլք, այս հարցի շուրջ առաջիկա խորհրդարանական լսումներից հետո այլևս ժամանակ չկորցնեն և այս ընդհանուր մոտեցումը վերածեն քաղաքացիական շարժման՝ կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ