15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիբիրախտով մեկ կենդանի եւ մեկ մարդ է վարակվել /վիդեո/

Հայաստանում ամեն տարի հանդիպում է սիբիրախտի մեկ-երկու դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

Այս տարի կենդանիների մոտ սիբիրախտի մեկ դեպք է հայտնաբերվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի Ծովակ գյուղում: Դեռ սեպտեմբերին այստեղ նկատվել է մեկ կենդանու մոտ վարակ: Այդ ժամանակ կենդանին բուժվել է, սակայն քանի որ նրա մոտ  եղել են բացիլներ, սա կենդանուն թուլացրել է, և պարզվել է, որ նա վարակված է սիբիրախտի բացիլներով:

Բաղիյանի խոսքով՝ դեռևս մայիսին պատվաստվել է գյուղի ամբողջ գլխաքանակը, հիմա ևս՝ մոտ տասը օր առաջ, գլխաքանակը նորից է պատվաստվել: ՛՛Այդ գյուղում կարանտին է սահմանվել, մսելիքի և նման սնունդի օգտագործումը այդ և հարակից վեց գյուղերում արգելվում է: Եվս երկու-երեք օր հսկողություն կիրականացվի՛՛,-նշեց նախարարի առաջին տեղակալը:

Նա վստահեցրեց, որ այս տարածքում այլևս չկան հիվանդ կենդանիներ:

Սիբիրախտով վարակի դեպք է հայտնաբերվել նաև մեկ անձի մոտ:  Նախապես Առողջապահության նախարարություն էին դիմել մոտ տասը հոգի, սակայն միայն մեկի մոտ է նկատվել սիբիրախտ : ՛՛Անհագստանալու կարիք չկա, այս հիվանդությունը տարածված չէ, ընթացքը կարգավորվում է՛՛,-եզրափակեց Բաղիյանը:

http://www.youtube.com/watch?v=P2kOxCbQaYs&feature=youtu.be

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ