Գինովցած Ծաղիկ Ռուբոյի դեմ ոչ մեկը թող չհելնի. Իրավունք
“Իրավունք”-ի տեղեկություններով, ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբոյի) շրջապատն էլ “պլան” է գծում, թե ինչպես է ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը պայքարի մեջ մտնելու ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանի հետ, որը Դավիթաշեն համայնքի ղեկավարն է:
Նույն լուրերի համաձայն, ասում են, որ երեկ երեկոյան որոշ ԲՀԿ-ականների մոտ տրամադրության փոփոխություն է նկատվել այն բանից հետո, երբ Ռ. Գեւորգյանը իր կուսակից ընկերներից մի քանիսին հրավիրել է ուտել-խմելու դրսից ժամանած իր հյուրերի մասնակցությամբ: “Ավելին,երբ Ռ. Գեւորգյանի տրամադրությունը հասել է բարձունքին, վերջինս իր “սվոյներից” մի երկուսի հետ անկեղծացել է` ասելով, թե. “Ով ուզում ա իմ դեմ հելնի, մեկ ա` ես իմը ասելու եմ, ու անզիջում պայքար եմ տանելու` հանուն ԲՀԿ-ի”,- գրում է “Իրավունքը”:
Հիշեցնենք, որ Արթուր Գեւորգյանը` Ռուբեն Գեւորգյանի եղբոր տղան է, եւ նրանց միջեւ այնքան էլ ջերմ հարաբերություններ չկան: Սակայն Դավիթաշենի թաղապետը Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ անկախ ամեն ինչից իրենք բարեկամներ են, եւ նրանց լարված փոխհարաբերությունները ի ցույց չեն դնի: