22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ը հերթական անգամ փորձում է “փրկել” աշխարհը

Վաշինգտոնը եւ Թել-Ավիվը մեծացնում են հոգեբանական ճնշումը Իրանի վրա: Հրապարակախոս Դեյվիդ Իգնացիուսը` “Washington Post”-ի իր հոդվածում  նշում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կարծում է, որ Իսրայելի գրոհը Իրանի վրա  հնարավոր է իրագործվի մի քանի ամսից` ապրիլին, մայիսին կամ հունիսին, որպեսզի թույլ չտան իսլամական հանրապետությանը իր միջուկային ծրագիրը հասցնել այն փուլին, երբ հարձակումն արդեն հնարավոր չի լինի կամ ծայրահեղ վտանգավոր կլինի:

Իսրայելի մարտավարական ծրագրավորման նախարար Մոշե Յաալոն իր հերթին հայտնել է.”Իրանի միջուկային օբյեկտները հնարավոր է կործանել: Այն, ինչ ստեղծված է մարդկանց կողմից, հենց մարդիկ էլ կարող են վերացնել”: Նա կարծիք է հայտնել, որ Իրանին կարելի է կանգնեցնել միայն մի ձեւով, երբ նա հասկանա, որ Արեւմուտքն իր վրա ազդելու այլ միջոց չունի, քան “ուժային դաժան հաշվեհարդար” տեսնելը:

Արեւմուտքի երկրների ղեկավարները պատրաստ են քննարկել Իրանի վրա հարձակումը միայն այն դեպքում, երբ պատժամիջոցները արդյունք չտան, իսկ ԱՄՆ-ը ավելի քան վճռական է: Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կփորձի գործել այնպես, որ չվնասի իր դաշնակիցներին, ինչպես նաեւ խուսափի նավթային շուկայի վիճակի ապակայունացումից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ