22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վահան Հովհաննիսյանը` իրենց ինտելիգենտ համարողներին ու հոգնածներին

“Ով չգնաց ընտրության, քվեարկեց իշխանությանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը` դիմելով բոլոր նրանց, ովքեր “իրենց ինտելիգենտ են համարում ստորանալու ու ընտրության գնալու համար”, ովքեր  “հոգնել” ու “հիասթափվել” են կամ “հավես չունեն ու արհամարհում են ընտրությունները”, “չեն հավատում” ընտրությունների արդյունքներին:

“ Ձեզ մի խաբեք, ով մնաց տանը, որովհետև այնքան վեհ է, որ գիրք է գրում, այդ մարդը քվեարկեց իշխանությանը: Մի փորձեք ներկայացնել, թե ինչ-որ ճղճիմ բանավեճից վեհ եք գտնվում”,-շարունակել է Վահան Հովհաննիսյանը: ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարել է, որ ՀՅԴ-ն սպասվող ընտրություններում ձգտելու է առավելագույնին, ինչը բնական է ցանկացած քաղաքական ուժի համար:

“Մենք ձգտելու ենք մեծամասնության, այլ հարց է` մենակ, թե դաշնակիցներով”,-ասել է Վահան Հովհաննիսյանը: ՀՅԴ-ական պատգամավորը նշել է, որ “Դաշնակցությունը” իշխանափոխություն է ուզում, ինչը կարող է տեղի ունենալ այն պարագայում, երբ ընդդիմությունը կարողանա իր ձայների քանակով որոշումներ  կայացնել:

Անդրադառնալով այն հարցին, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու քաղաքական ուժերի պահանջի մերժման դեպքում արդյոք ՀՅԴ-ն իր թեկնածուներին կառաջադրի նաեւ մեծամասնական ընտրակարգով, Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ռեալ է նայում քաղաքականությանը, եւ այս տրամադրվածությամբ, հնարավոր է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի համար պայքարը հաջողությամբ չպսակվի:

Այդ դեպքում, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, եթե ոչ բոլոր, ապա կարեւոր ընտրատեղամասերում իրենք թեկնածուներ կառաջադրեն կամ կսատարեն ընդդիմության թեկնածուներին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ