22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աղի բլիթի օրը` նամակ Տարոն Մարգարյանին

Նազենի Հովհաննիսյան

Փետրվարի 4-ին նշվելու է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որն Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Henaran.am-ը փորձեց հանրությանը  հայտնի դեմքերից իմանալ, արդյոք ճաշակել են աղի բլիթ:  Առավոտյան առաջինը զանգեցի  Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին: Նա  մի անգամ է կերել եւ  աղի բլիթը մայրիկն  է հյուրասիրել:  “Չափահաս էի արդեն, կերա, բայց ոչ մեկին չտեսա, դրանից հետո չեմ փորձել ու չեմ էլ ուզում”,-ասաց Նազենին: Իհարկե, ինքը ընդունում է տոնը եւ համոզված է, որ ազգային- ավանդականը, քրիստոնեկանը պետք է պահպանել:

Ինչ վերաբերում է իր ասպետին, ապա նա, Նազենիի կարծիքով,  առանց աղի բլիթ ուտելու էլ կգա:

Աժ պատգամավոր Լիլիթ Գալստյանին, իհարկե, անհանգստացրի ոչ աշխատանքային ժամին, քանի որ հարցը քաղաքական

Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյան

չէր եւ նրա պատգամավորական գործունեությանը չէր առնչվում: ՀՅԴ խմբակցության պատգամավորը բարեհամբույր ու սիրով պատասխանեց Henaran.am-ի հարցերին: Լիլիթ Գալստյանի կարծիքով, Սիրահարների հովանավոր Սուրբ Սարգիսի տոնի խորհուրդը գեղեցիկ է, քրիստոնեական բոլոր տոների պես մարդկային ու ջերմ: “ Ես ինքս առհասարակ նախապաշարումների տեսակ չեմ, համ էլ հեւքոտ, քաղաքականացված առօրյան, ավաղ, բթացնում է ՚՚”ռոմանտիզմդ’’,  ո’չ, չե’մ ուտելու,-ասաց նա:

Ի դեպ, Լիլիթ Գալստյանն  ունի իր ասպետը, բայց չի հարցրել նրանից արդյոք կերել է աղի բլիթ եւ ում է տեսել: “Օրս այնքան քաղաքականացված ու հագեցված է, որ եթե լուսամուտիս տակով անցնող, երիտասարդներով լեցուն մեքենան չլիներ, չէի հիշի։  Դրսից  երգի ձայնը գրավեց՝  պարզվեց կուսակցություններից մեկը պահը բաց չի թողել, աղի բլիթներ է բաժանում, միայն այդպես իմացա, որ վաղը Սուրբ Սարգսի տոնն է”,-ասաց պատգամավորը:

Իսկ նա մեր զրույցի պահին էլ աշխատում էր` նամակ էր գրում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:  “Ասեմ քաղաքապետ ջան , լավ ես անում, որ Ավանը կանաչ ես պահում, Աբովյան փողոցի կրպակների ապամոնտաժումը իմ առաջարկն էր,  ես էլ ողջունել եմ, բայց ինչու ես հիմա էլ դրանք Մաշտոց պողոտայի հարեւանությամբ լցնում ու ֆիրդուսու շուկա սարքում, ճիշտ չէ, քաղաքակիրթ չէ”,-ասաց պատգամավորը:

“Բայց, այնուամենայնիվ, չբռնեմ ու աղի բլիթ ուտեմ”,-մեր հեռախոսազրույցի վերջում եզրահանգեց  նա։

Ի զարմանս ինձ, տղամարդիկ հրաժարվեցին պատասխանել: “Ի սեր Աստծո, պետք չի իմանան, որ այս տարիքում ամուսնացած չեմ”,-ասաց հանրապետական պատգամավորներից մեկը: Ինչքան էլ փորձեցի համոզել, որ ես էլ տարիքով փոքր չեմ ու դեռ ամուսնացած չեմ` պատգամավորը տեղի չտվեց:

Հա, ի դեպ, ես էլ միշտ ցանկանում էի աղի բլիթ ճաշակել: Ընկեր-ընկերուհիներս, մասնավորապես իմ գործընկեր Գոհար Իսախանյանն էր  միշտ բերում, “պարտադրում”ուտել: Սակայն այդպես էլ քնելուց առաջ մոռանում էի: Այսօր էլ մյուս ընկերուհիս Լիլիթ Մանուկյանը տեղ հասցրեց` հորդորելով, որ անպայման ուտեմ: “Սուրբ Սարգիս եկեղեցուց եմ բերում, մոռանալ չկա”,-ասաց նա: Ուրեմն այս գիշեր ես էլ կուտեմ աղի բլիթ, իսկ եթե տեսնեմ իմ երազանքների թագուհուն` անպայման կասեմ ի լուր բոլորի:

Դեռեւս աղի բլիթ չճաշակած Արմեն Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ