07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“ՕԵԿ է, ինչ է, հիմա ինչ է ուզում”. Երկիր

Սիսիանի Շաքե գյուղ.արխիվային լուսանկար

Ըստ “Երկիր” օրաթեթրի, Հայաստանի 917 համայնքներից մշակույթի տներ կան ընդամենը 854-ում, որոնցից ընդամենը մոտ 450 է գործում, այն էլ մասամբ:

“Փաստ է, որ գյուղական համայնքային մշակույթի տների դռները բացվում են նախընտրական քարոզարշավից քարոզարշավ, որտեղ քաղաքական կուսակցությունները իրենց հանդիպումներն են կազմակերպում”,-գրում է թերթն ու շարունակում, որ արդեն մի քանի անգամ “Օրինաց Երկիր” կուսակցությունն իր նախընտրական ծրագրերում բարձրացնում է գյուղական մշակույթի տների եւ գրադարանների ներկա վիճակի հարցը, որ իշխանության գալով կլուծի այդ խնդիրը:

Սիսիանի գյուղերից մեկում “Երկիր”-ի թղթակցի հետ զրույցում, զայրույթը չզսպելով, գյուղացիներն ասել են. “ՕԵԿ է, ինչ է: Հիմա ինչ է ուզում: Այս անգամ էլ է փորձելու խաբել ժողովրդին, թե իշխանության գալով, լուծելու է գրադարանների, ակումբների եւ, հատկապես, ավանդների հարցը: Չենք հավատում”,- գրում է “Երկիր”-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ