23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետն անառողջ է, Ծաղկաձոր չի եկել

ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը չի մասնակցում  Ծաղկաձորում ընթացող  ”Կամուրջ 2012” միջազգային տնտեսական համաժողովին, որը ոչ պաշտոնապես անվանում են “Հայկական Դավոս”:

”Կամուրջ 2012”-ի լիագումար նիստին, քիչ առաջ ողջունելով մասնակիցներին եւ համաժողովը հայտարարելով բացված`Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ Տիգրան Սարգսյանը վատառողջ է եւ այդ պատճառով չի մասնակցի համաժողովի աշխատանքներին:

Ինչպես Արսեն Ղազարյանն ասաց, վարչապետը խոստացել է եկող տարի ներկա գտնվել համաժողովին եւ երեք օր գործարարների հետ քննարկել տնտեսության խնդիրները:

Կառավարության եւ վարչապետի անունից համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ