24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահը` կալանավորված լրագրողի մասին

Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի հավաքին, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը դիմել է  երկրի ղեկավարին` “Հայկական Ժամանակ”-ի լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման հարցով: “Պարո´ն նախագահ, երեկ ստացանք լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը, ինչի մասին ոստիկանությունը նաեւ համապատասխան մանրամասներ է հրապարակել: Մինչ այս հանդիպումը մենք` մի խումբ կին հանրապետականներով քննարկում էինք տեղի ունեցածը եւ որոշեցինք մեր տեսակետը հայտնել` այս պարագայում լրագրողին անազատության մեջ պահելու դեմ: Խնդրում ենք, որպեսզի համապատասխան իրավապահ կառույցները հաշվի առնեն նաեւ մեր կարծիքը այս հարցում, եթե հնարավոր է”,-ասել է տիկին Նաղդալյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, պետական  մարմինները ամենօրյա որոշակի գործառույթներ են իրականացնում, այդ թվում` իրավախախտումների դեմ պայքարի  եւ դրանք կատարած ենթադրյալ անձանց հայտնաբեման ուղղությամբ:

“Այս գործունեությունն իր մեջ կարող է օբյեկտիվորեն պարունակել անձի իրավունքների սահմանափակումներ: Որպեսզի այդ սահմանափակումները չլինեն չհիմնավորված գոյություն ունեն որոշակի վերահսկողական իրավական ընթացակարգեր, որոնց շրջանակներում մեկ մարմինը, տվյալ դեպքում` դատարանը, պետք է որոշի մյուսի` ոստիկանության գործողությունների հիմնավորվածությունը: Նման խնդիրները ցանկացած իրավական պետությունում պետք է լուծվեն հենց այս ձեւաչափով: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Գեւորգյանի դեպքին, ապա ես կարծիքս չեմ հրապարակի մինչ դատարանի կողմից որոշում կայացնելը, որը հուսով եմ հնարավորինս արագ կլինի”,-պատագամավորի հարցին ի պատասխան նշել է հանրապետության նախագահը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ