23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ին բոլորը խանդում եւ նախանձում են. Հեղինե Բիշարյան

“Օրինաց երկիր” կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին, եւ դաշինքի թեման այլեւս փակված է:

Այս  մասին այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Տիկին Բիշարյանի խոսքով, ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը կպարզվեն կուսակցության համագումարի օրը` մարտի 3-ին:

ՕԵԿ-ը սակայն մեծամասնական ընտրակարգով ոչ բոլոր ընտրատարածքներում է թեկնածուներ առաջադրելու:

Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այն բնականաբար Արթուր Բաղդասարյանն է ղեկավարելու, բայց նա չի ուզում պատգամավոր աշխատել` հոգնել է: ”Արթուր Բաղդասարյանն ազնիվ է եղել, եւ իսկապես նա Ազգային ժողով չի գնալու: Նա այդ իսկ հայտարարությամբ պատասխանեց այն բոլոր հրապարակումներին, թե Բաղդասարյանը ԱԺ նախագահ է դառնալու”,-ասաց Բիշարյանը, հիշեցնելով Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը թերթերից մեկի հետ, որտեղ վերջինս նշել էր, որ ԱԺ նախագահ չի պատրաստվում դառնալ:

Հ. Բիշարյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ում այս օրերին  ակտիվ քննարկում են համամասնական ցուցակը եւ այնտեղ,աչքի ընկնող գործարարներ չեն լինելու:

Տիկին Բիշարյանը վստահ է, որ ՕԵԿ-ը շատ քվեներ է ստանալու, քանի որ անցած 4 տարում մեծ աշխատանք են իրականացրել: Բիշարյանին չի հետաքրքրում “ժամկետանց” քաղաքագետների սուբյկետիվ տեսակետները: “Մեր վճռականությունը քաղաքական խանդի տեղիք է տալիս նաեւ շատ քաղաքական ուժերի մոտ, որոնք այս կամ այն ձեւով, այլ մարդու անվան տակ` սուբյեկտիվ, երբեմն օբյեկտիվ հոդվածներ են տպագրում, սակայն մենք քաղաքական դաշտում նոր չենք եւ շատ արագ ենք ընկալում այդ ամենը”,- ասաց պատգամավորը:

Տիկին Բիշարյանի խոսքով,  ՕԵԿ-ին խանդողները եւ նախանձողները թե´ ընդդիմադիր, եւ թե´ իշխանական դաշտից են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ