22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուժայինները կիրակի` նախագահականում էին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի` նախորդ կիրակի նախագահականում տեղի է ունեցել ուժային կառույցների ղեկավարների հավաք: Այն տեւել է մոտ 2,5 ժամ:

Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանին են ներկայացվել ուժային կառույցների` ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ վերլուծություններ: Բացի այդ, իշխանական վերնախավի հանձնարարությամբ շարունակում են փակ հարցումներ անցկացնել` պարզելու, թե երկրի ներսում ովքեր ունեն ազդեցություն, որքան, ինչ շրջանակների վրա:

Խոսք է եղել նաեւ առաջիկա Աժ ընտրությունների մասին, որ հատկապես մեծամասնականում պետք է բացառել ՀՀԿ-ԲՀԿ եւ մյուս թեկնածուների միջեւ ընդհարումները: Սերժ Սարգսյանն ուժայիններին հրահանգել է համապատասխան մեխանիզմներ մշակել: Ի դեպ, “Ժողովուրդ”-ը փորձել է այս հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ նախագահականի մամուլի ծառայությունից, սակայն մի քանի օր առաջ Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին իր ուղարկած հարցումն այդպես Էլ մնացել է անպատասխան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ