12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վազգեն Խաչիկյանը վերադարձել է. Հայկական ժամանակ

Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, որ նախորդ տարվա սկանդալային պաշտոնանկությունից հետո մեկնել էր Գերմանիա, ապա` ապաստանել հայրենի Ախթալայում, այս տարվա սկզբից վերադարձել է Երեւան:

Այս մասին տեղեկացնում է “Հայկական ժամանակը”:

Ըստ թերթի, վերջին 2-3 շաբաթներին նա սկսել է նույնիսկ երեւալ հրապարակային վայրերում, մասնավորապես Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարաններում:

Սա նշանակում է, որ Խաչիկյանի դատվելու վտանգն անցել է, եւ իշխանության ամենավերին օղակներից նրան չդատելու երաշխիք են տվել: Իսկ սոցապահովության հիմնադրամի ծավալուն գործով այս ընթացքում մի քանի դրվագներով գործերն ավարտվել եւ ուղարկվել են դատարան:

Խաչիկյանի շրջապատի մարդիկ լուրեր են տարածում, թե նա իսկապես չարաշահումների հետ կապ չունի, եւ ենթականերն օգտվել են նրա անփորձությունից:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ