25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես ոչ արդարացնող եմ, ոչ մեղադրող. առողջապահության նախարար

 “ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ ոլորտում գնումների հետ կապված եղել են թերացումներ եւ չարաշահումներ, օրինակ դեղորայքը, որը այդ պահին եղել է ավելի էժան, ավելի թանկ է ձեռք բերվել, դա կուսումնասիրեն պատկան մարմինները, իսկ մենք դրանից պետք է հետեւություններ անենք “,-այսօր խորհրդարանում 2013 թվականի պետբյուջեից ոլորտի հատկացումների քննարկումից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե որքան գումարի վնաս է հասցվել պետբյուջեին : Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյո՞ք այդ գումարները կվերադարձվեն պետբյուջե, Դերենիկ Դումանյանը նշել է, որ այդ եւ պատասխանատվության հարցերը եւս իրավասու  մարմինների լիազորության շրջանակում են:

Դիտարկմանը, թե առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը այդ հարցերի պատասխանները  չի՞ տալու, Դերենիկ Դումանյանը հարցով է պատասխանել.”Իսկ դուք հարցրե՞լ եք, նա չի՞ տվել: Ես տեղյակ չեմ, եթե դուք հարցնեք, միգուցե նա կտա ձեզ բացատրություններ”:

Դերենիկ Դումանյանն ասել է, որ այսօր առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվում է բուժհիմնարկների ընդամենը 10 տոկոսը: 90 տոկոսն ունի այլ լիազոր մարմին: “Քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում Երեւան քաղաքի բուժհիմնարկների մեծ մասը: Մնացած բուժհիմնարկները գտնվում են մարզային ենթակայության տակ: Այսինքն, մենք ուղիղ կառավարման խնդիր տվյալ բուժհիմնարկի հետ չունենք, եւ մեր կառավարումը վերաբերվում է ընդհանուր առողջապահական քաղաքականությանը”,-նշել է նախարարը:

Արդյոք ասվածը նշանակում է, որ Դերենիկ Դումանյանն արդարացնում է Քուշկյանին: Նախարարն այս հարցին արձագանքել է.”Ես ոչ արդարացնող եմ, ոչ մեղադրող: Ես առողջապահության նախարարն եմ: Ես պատասխանատու եմ իմ քայլերի համար”:

Անդրադառնալով դեղերի ներմուծման հարցին, նախարարը համոզմունք է հայտնել, որ այստեղ մենաշնորհ չկա: “70 կազմակերպություններ կան, որոնք դեղորայք են ներկրում ՀՀ: Եթե կա 70 ձեռնարկություն, ինչպե՞ս կարող է դա համարվել մենաշնորհ”,-նկատել է նա:

Լրագրողների դիտարկմանը, թե դրանցից քանիսն են  Սամվել Ալեքսանյանինը, նախարարը արձագանքել է.”Ես չգիտեմ: Ես կոմպետենտ եմ բոլոր հարցերին, բայց այն հարցերին, որոնք ինձ են վերաբերվում: Ես դեղերի ներկրողների ազգանունները չեմ հարցրել, թե ով է ներկրում: Դեղերի ներկրողը դիմում է նախարարություն, խնդրում թույլտվություն, որ տվյալ դեղը ներկրվի:

Մենք հայտը ներկայացում ենք դեղգործակալությանը, փորձագիտական կենտրոնին, որն ուսումնասիրում է դեղի որակը, փաստաթղթերը, նոր թույլ ենք տալիս, որ նա ներկրի: Թե նա ում ազգանունով է ներկրում, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է, որ դեղը լինի որակյալ, անվտանգ եւ արդյունավետ”:

Դերենիկ Դումանյանի խոսքով, Հայաստան օրինական ճանապարհով ներկրվող դեղերն անվտանգ են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ