23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոռուպցիայի դեմ կոնսերվատիվ բուժումն օգուտ չի տալիս. Դերենիկ Դումանյան

“Մենք բացի վիրահատությունից կոնսերվատիվ բուժման ողմնակից ենք, եւ վիրահատություններն անում ենք ծայրահեղ դեպքերում: Օրինակ, մի ժամանակ՝ մի 2-3 տարի առաջ շատ ընդունված էր սրտի բաց վիրահատությունը, բայց մենք հիմա գնում ենք ստենդավորման ճանապարհով, որովհետեւ աշխարհն է գնում այդ ճանապարհով:

Հիմա վիրահատությունները կատարվում են ծայրահեղ դեպքերում: Յուրաքանչյուր վիրահատություն օրգանիզմի համար տրավմա է”,-այսօր խորհրդարանում եկող տարվա բյուջեի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` կառավարության հետ հայտնի խորհրդակցության ժամանակ հնչեցրած դիտարկումներին:

Մասնավորապես, նախարարից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է ընկալում Դերենիկ Դումանյանը նախագահի այն հայտարարությանը, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացվի եւ հարկ եղած դեպքում նաեւ վիրահատական միջմտություն կատարվի:

Լրագրողների ճշտող դիտարկմանը, թե խոսքը ոչ թե բժշկական վիրահատության , այլ կոռուպցիայի մասին էր, Դերենիկ Դումանյանն ասել է.” Ես բժշկական վիրահատության մասին եմ ասում: Կոռուպցիայի դեմ պետքբ է լինի կատեգորիկ: Այդ պայքարը պետք է լինի այո, վիրահատական, որովհետեւ կոռուպցիայի դեմ կոնսերվատիվ բուժումն օգուտ չի տալիս”:

Հարցին, թե նախարարը կոռումպացված պաշտոնյաների գիտի՞, Դերենիկ Դումանյանն արձագանքել է. “Իսկ դուք գիտե՞ք”: Լրագրողների դրական պատասխանից հետո առողջապահության նախարարը նշել է, որ ինքն էլ գիտի, բայց անուն չի տա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ