18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արամ Դանիելյանը բողոքում է

Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի քարոզչական կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես բողոքում են լրատվամիջոցների աշխատանքից:

“Ուստի անհրաժեշտություն առաջացավ տարածել հաղորդագրությունը հենց լրատվամիջոցներով”,-ասված է հաղորդագրությունում:

“Եւ այսպես.

–    Փետրվարի 12-ին “Ժողովուրդ” օրաթերթի լրագրողը  Հրազդան  քաղաքային  համայնքի  թեկնածու Արամ Դանիելյանի  գրասենյակից  գողացել են վստահված անձանց  անձնական բնույթի փաստաթղթեր:

–    Թեկնածու Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր թաղամասի երկու ընտրական տեղամասերին հարող տարածքներում առկա են բավականաչափ կուտակումներ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի պահանջները:

–    Ընդդիմադիր լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ այս պահին Հրազդան քաղաքում զբաղված են ընտրական գործընթացների ուղղակի միջամտությամբ եւ վերազանցում են իրենց գործառույթները:

–    25/19 տեղամասում Սասուն Միքայելյանի կողմնակիցներից մեկը փորձել է ուրիշի անձնագրով քվերակություն կատարել, որը կանխվել  է Արամ Դանիելյանի  վստահված անձի կողմից:

–     Այս  պահին, դեռեւս  առկա են “Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ” տեքստով  ցուցանակներ, իսկ նրա կենտրոնական  նախընտրական շտաբի վրա փակցված է  վերջինիս նկարը՝ կարգախոսով, որոնք համարվում են  քարոզչանյութեր՝ իրականացնելով քարոզչություն”:

Henaran.am-ին փոխանցում են Հրազդան  քաղաքային համայնքի  թեկնածու Արամ  Դանիելյանի լրատվական գրասենյակ”-ից

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ