29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԻՄ ընտրություններն իրենց որակով աննախադեպ էին. Հովհաննես Սահակյան

ՏԻՄ ընտրություններն իրենց որակով աննախադեպ էին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք արտահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհնաննես Սահակյանը: Պատգամավորը,  մասնավորապես Հրազդանի քաղաքապետի ընտրություններին անդրադառնալով, որտեղ մրցակցությունը թեժ էր, հույս հայտնեց, որ գնահատականները կլինեն արդար:

“Այս ընտրությունները, անկախ մեր կամքից, չափից շատ քաղաքականացվեցին”,-նկատեց Հովհաննես Սահակյանն ու հավելեց, որ չնայած խախտումների մասին հայտարարություններին,  պետք է արձանագրել, որ խախտումների մասին որեւէ բողոք չի եղել եւ պետք է փաստել, որ հաղթեց իշխանական թեկնածուն:  Միեւնույն ժամանակ Հովհաննես Սահակյանը նկատեց, որ ընդդիմությունն իր ուժերը  կենտրոնացրել էր Հրազդանում, որպես  հիմք համապետական ընտրությունների ժամանակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ