22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂՀ արտգործնախարարությունն ընդունել է Սլովակիայի պատվիրակությանը

Այսօր  ԼՂՀ  արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական եւ ձեռնարկատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ` Ֆրանտիշեկ Միկլոշկոյի  գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Վասիլի Աթաջանյանը համառոտ ներկայացրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմությունը, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը եւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:

‘Ցավոք, Լեռնային Ղարաբաղը` Հայստանի պատմական մի հատվածը, հարկադրաբար ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Լեռնային Ղարաբաղի խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ գտնվելու ամբողջ 75 տարիների ընթացքում Բաքուն իրականացնում էր բնիկ հայ բնակչությանը երկրից վտարելու քաղաքականությունը’,- նշել է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԼՂՀ ժողովրդին հաջողվել է  հռչակել կատարյալ իրավական հիմքի վրա անկախ պետություն եւ կասեցնելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, ստեղծել է քաղաքակիրթ, ժողովրդավարական հասարակություն:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին, Վասիլի Աթաջանյանը նշել է պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական  դիրքորոշումը, որը փաստորեն խափանում է բանակցային գործընթացը: Նրա խոսքերով առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է լուծել գլխավոր հարցը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը:

Վասիլի Աթաջանյանը պատասխանել է հյուրերի հարցերին` կապված տարածաշրջանային գրրծընթացների, ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդասիրական խնդիրների, ԼՂՀ կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա իրավիճակի հետ: Պատվիրակության անդամները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով ԼՂՀ –ում ծրագրերի իրականացման համար:

Henaran.am-ին հաղորդում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ