19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հրազդանի քաղաքապետի ընտրությունը կինոյի նման մի բան էր, ես ապշած եմ. Արամ Մանուկյան/վիդեո/ /

՛՛Երեկ պետք է ասուլիս անեի, բայց քանի որ տպավորությունները, էմոցիաները շատ էին, մտածեցի մի քիչ սառեմ, նոր ասուլիս տամ՛՛,- լրագրողներին խոստովանեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա անդրադարձավ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Նրա խոսքով`  այն ինչ տեսել է Հրազդանի ընտրություններում,  կարդացել է Հյուգոյի, Կապկայի գրքերում եւ  դրա հիման վրա նկարահանված ֆիլմերում:

՛՛Չէի պատկերացնում որ նման բաներ կտեսնեմ, շոկի մեջ էի: Ուղիղ բախվեցի աղքատությանը, թշվառությանը, արտագաղթին, արտառոց այնպիսի բաներ տեսա, որպիսիք չէի տեսել երբեք՛՛,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ տեսել է 120մարդու , որոնք անձնագրերում չունեին ծննդյան ամիս ամսաթիվ, եւ նրանք հետաքրքրված էլ չէին, որ ամիս ամսաթիվ լինի իրենց անձնագրերում: Հոգեկան հիվանդներ էին ներառված  ցուցակներում:

՛՛Մի ընտանիք կար, որը ինձ հունից հանեց, մի աղջիկ մեծ ուրախությամբ ժամը մեկ բերում էր իր հոգեկան հիվանդ քույրերին ու եղբայրներին, նա ուրախ էր, քանի որ դրա դիմաց նա փող էր ստանալու՛՛,- ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ ընտրության էին գալիս հողաթափերով թշվառ տատիկ- պապիկներ, որոնք  քվերակելուց հետո ասում էին` դե մեր փողը տվեք:

Ընդդիմադիր գործիչը զարմացած էր նաեւ ընտրող քաղաքացիների անկեղծությամբ, ովքեր խոստովանում էին, որ իրենք են բերում ընտրողներին, քանի որ դրա դիմաց փող են ստանում: Արամ Մանուկյանը նկատել էր, որ ոստիկանները շարասյունով, ազդանշանները միացրած պտտվում էին տեղամասերում, որ ահաբեկեն եւ հոգեբանական ճնշում գործադրեն մարդկանց վրա:

՛՛Ստացվում է, որ սովը հաղթեց քաղաքացուն, 5000 դրամը հաղթեց քաղաքացուն: Արամ Դանիելյանի ներկայացուցիչն ինձ ասաց, որ ‘Պարոն Մանուկյան, չանհանգստանաք, ընտրատեղամասերում ոչ մի արտառոց բան չի լինելու, այն ինչ լինելու է` արվելու է դրսում՛՛,- ասաց ՀԱԿ անդամը:

Նրա խոսքով` տրամաբանական չէ, որ 39 համայնքներից 35-ում վերարտադրվել է գործող քաղաքապետը, այն դեպքում, երբ Հրազդանից մասսայաբար  արտագաղթում են: Ա.Մանուկյանի համոզմամբ` ընտրակեղծիքների բանալին  ընտրացուցակներն են, երբ ցուցակներն  հազարավոր ընտրողներով են  ավելացել  հենց ընտրությունների նախօրեին:

՛՛Բայց գոհ եմ, որ 11 500 մարդ հաղթահարեց  ճնշումներն,  ու ահաբեկումներին դիմակայելով եկան ու ընտրություն կատարեցին, սա է մեր հաջողությունը: Մենք կփորձենք այդ կեղծիքների դեմն առնել, միջազգային կառույցներին ապացուցել, որ իշխանությունները ձեզ ‘ֆռռացնում’  են, եւ կօգտագործենք այն նույն մեթոդները, ինչ օգտագործել ենք մինչ այդ՛՛,- ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ այսուհետ էլ ՀԱԿ-ը հույսը դնելու է ժողովրդի կողմից իշխանությունների նկատմամբ ճնշումների վրա:
http://youtu.be/q_0QMdDx_dM

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ