22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Դորիանս”-ը` “Եվրատեսիլ 2012”-ի ճանապարհին /վիդեո/

 Հունվարի 18-ին “Եվրատեսիլ”-ի պաշտոնական կայքը տեղեկացրեց այն մասին, որ Հայաստանը մասնակցելու է 2012 թվականի մայիսի 22-26-ին Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթին:

Համացանցում տարածվել է  “Եվրատեսիլ-2012”-ում Հայաստանը ներկայացնելու ամենահավանական թեկնածուներից մեկի` “Դորիանս” ռոք խմբի պատրաստած “This is our world” (“Սա մեր աշխարհն է”), երգի տեսահոլովակը։

“Սա մեր աշխարհն է, մենք մարդկանց սթափեցնելու կոչ ենք անում”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց խմբի մենակատար Գոռ Սուջյանը եւ ավելացրեց. ‘Երգում ամեն ինչ ասվում է,եւ որ երաժշտության մասին չարժի շատ խոսել’:

Հիշեցնենք, որ երաժշտության հեղինակը Արման Փահլեւանյանն  է, խոսքերը` Վարդան Զադոյանինն են, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Դավիթ Գալստյանը: “Մեր երգում խաղաղության կոչ կա, ոչ պատերազմին  (stop the fire)”,- նշեց խմբի մենակատարը:

Այն հարցին` արդյո՞ք ճիշտ էր Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ-2012”–ին  “Դորիանս” խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը պատասխանեց. “Իմ կարծիքով ճիշտ էր, սակայն մտահոգվելու պատճառներ կան, առաջինը անվտանգության հարցում մտահոգվելու կարիք կա, եթե Հայաստանի մասնակցի անվտանգությունը ապահովվեն` ամեն ինչ կարգին կլինի”:

Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցն այս տարի ընտրվելու է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից` որպես Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ եւ Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական հեռարձակող:

“Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը երգի ընտրության մրցույթ չի հայտարարել, սակայն տեղյակ են բոլոր նրանց մասին, ովքեր պատրաստակամություն են հայտնել մասնակցելու, եւ մենք դրանց թվում ենք”,- նշեց խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը:

Henaran.am-ը հաջողություն է մաղթում “Դորիանս” խմբին: Ի դեպ, հայաստանցիները ակնկալում են  Բաքվում “Եվրատեսիլի” բեմից լսել ‘This is our world’ ստեղծագործությունը:

Արմեն Գրիգորյան


http://www.youtube.com/watch?v=EoV6BMmbPWE

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ