31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրայր Թովմասյանը` Նժդեհի եւ պաշտոնյաների թանկարժեք մեքենաների մասին

“Իսկ ինչո՞ւ է անհնարին` հնարավոր է: Եթե ասեիք` հնարավո՞ր է, որ դուք Մադրիդի Ռեալում հաջորդ տարի խաղաք կամ տիեզերք թռչեք, կասեի` չէ, հնարավոր չէ, ոչ տարիքս, ոչ առողջությունս, ոչ գիտելիքներս չեն ների”,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով  ՀՀԿ –ին անդամակցելու հնարավորության մասին հարցին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը :

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ անկուսակցական նախարարներ Հրայր Թովմասյանն ու Վաչե Գաբրիելյանը կհանրապետականանան:  Ավելի վաղ Henaran.am –ի հետ զրույցում երկու նախարարներն էլ, ըստ էության, չէին հերքել նման հնարավորությունը: Հրայր Թովմասյանն այսօր  ասաց, որ երբ ցանկանա անդամագրվել ՀՀԿ-ին, այդ մասին լրագրողներին կհայտնի ու հավելեց. ”Դրանից շատ բան չի փոխվելու իմ գործունեության մեջ, որովհետեւ այդ ծրագրերը, այսպես թե այնպես, իրականացվում են”:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նախարարը չի՞ կարծում, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունն ու ծրագրերը միմյանց հակասում են, Հրայր Թովմասյանը պատասխանեց. “Ես կարծում եմ, որ չեն հակասում”: Լրագրողը հետաքրքրվեց, թե ուսումնասիրե՞լ է նախարարը Նժդեհի գաղափարախոսությունը: “Ի  տարբերություն շատերի, ես վաղուց եմ ուսումնասիրել Նժդեհի գաղափարախոսությունը, երբ դեռ 18-19 տարեկան էի: Նժդեհը մի կուսակցության սեփականությունը չէ, Նժդեհը համահայկական է,  մարդ է , որը փորձեց նախանցած դարի սկզբին վեր հանել մեր բոլոր ազգային և խորքային խնդիրները և ասել` սրանք են: Ցավոք, ճակատագիրը այնպես դասավորվեց, որ լուծումները տեսական մակարդակում մնացին”,-հարցին պատասխանեց Հրայր Թովմասյանը:

Դիտարկմանը, թե նժդեհյան գաղափարախոսությամբ առաջնորդվող պաշտոնյաներն այսօր թանկարժեք մեքենաներով են շրջում, Հրայր Թովմասյանն արձագանքեց.”Իսկ Նժդեհն ասում էր` թանկարժեք մեքենաներով չշրջե՞ք, Էդպիսի բա՞ն էր ասում: Հանրային ծառայությունների մասին օրենքը և Էթիկայի հանձնաժողովը սկսել է աշխատել և այդ հարցերի պատասխանները կտան”: Հարցին, թե ցանկություն ունի՞ պատգամավոր դառնալու, արդարադատության նախարարը պատասխանեց, որ այս փուլում զբաղվում է իր սիրած գործով .”Պատգամավորական աշխատանքը եւս ինձ համար շատ հետաքրքիր աշխատանք է, ընդհանրապես այն , ինչ կապված է օրենքի հետ”: Հրայր Թովմասյանը նկատեց, որ նախարար է աշխատում ՀՀԿ քվոտայով եւ  եթե ԱԺ գնա, ապա միայն այդ կուսակցության միջոցով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ