Ոստիկանությունն արձագանքեց մեր հրապարակմանը
Օրերս որոշ լրատվամիջոցներում տեղեկություն հրապարակվեց, թե իբր Երեւանի Մյասնիկյան պողոտայում տեղադրված արագաչափ սարքը խորհրդավոր պայմաններում անհետացել է:
Տեղեկացնում ենք, որ նշված արագաչափ սարքը փետրվարի 11-ին, ժամը 19-ի սահմաններում, հանվել է տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի սպասարկումն իրականացնող ‘Սեքյուրիթի Դրիմ’ ընկերության կողմից՝ տեխնիկական պատճառներով, սարքի ամրացման դետալի մեխանիկական թերությունը շտկելու նպատակով, եւ մինչեւ շաբաթվա վերջը դարձյալ կտեղադրվի նույն տեղում:
Հիշեցնենք, որ արագաչափ սարքի անհետանալուն պես Henaran.am-ն անդրադարձել էր թեմային:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից