28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

“Սթար”-ը պարտքեր ունի. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ`”Սթար”-ի սեփականատեր Գեւորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է “Սթար” սուպերմարկետների ցանցը: Հավելենք, որ ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաեւ “Սթար”-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, եւ այս մասին “Ժողովուրդ”-ը գրել է իր նախորդ համարներում:

Հարցին, թե ինչքան պարտքի պատճառով է վաճառվում “Սթար”-ը, ընկերության մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Արսեն Մանասյանը պատասխանեց. “Նման բան չկա: Մենք մատակարարների հետ աշխատում ենք հատուկ ծրագրով: Սա անհեթեթություն է, շուկայի մակարդակի զրույցներ”: Մինչդեռ թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ “Սթար”-ի կուտակած պարտքերը բավական մեծ են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ