23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ում հետ կհամագործակցի Դավիթ Շահնազարյանը

ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնզարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքական ներկա իրավիճակից ելքը տեսնում է միայն քաղաքացիական հասարակության համախմբման միջոցով:

Henaran.am-ը Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեց, հնարավոր է արդյոք համագործակցություն Դավիթ Շահնազարյանի եւ “Ժառանգության”, ինչպես նաեւ “Ազատ դեմոկրատների” միջեւ, որոնք եւս ինչպես հայտնի է, հիմնական շեշտադրումն անում են քաղաքացիական հասարակության հետ համագործացկության վրա եւ այդ մասին բազմիցս հայտարարել են:

”Ես բազմիցս հայտարարել եմ, որ ՀՀ-ում պետք է ստեղծվի լիբերալ-դեմոկրատական ընդդիմություն, որտեղ քաղաքացիական հասարակությունը պետք է ունենա ամենաակտիվ դերը: Բոլոր այն ուժերին` քաղաքական, հասարակական, որոնք պատրաստ են ներգրավվել եւ ակտիվ մասնակցություն ունենալ նման գործընթացներին, ես ուղղակի ողջունում եմ”,-ի պատասխան նշեց Դավիթ Շահնազարյանը:

Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հնարավոր առաջադրմանը նախագահական ընտրություններում, բանախոսն արձագանքեց.

” Արամ Սարգսյանին ես իսկապես համարում եմ լիբերալ-դեմոկրատական քաղաքական գործիչ, բայց առայժմ նա չի հայտարարել, որ առաջադրվելու է, նա հայտարարել է, որ մտածում է այդ մասին, վերլուծություններ է անում: Երբ կառաջադրվի, որոշում կընդունի, այդ ժամանակ արդեն վերաբերմունք կարտահայտեմ”: ՀԱԿ-ից հեռացածների ճակատ ստեղծելու վերաբերյալ Շահնազարյանը նշեց, որ  առայժմ նման  որեւէ քննարկումներ այդ միավորների հետ չի ունեցել:

Նախագահական ընտրություններին իր առաջադրման հնարավորության վերաբերյալ հարցին ՀԱԿ նախկին անդամը պատասխանեց, որ նման ծրագիր չունի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ