23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը, Ծառուկյանն ու Քոչարյանը. Gallup-ի տվյալները

Հայաստանում Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակը նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի ամբողջ տարածքում հոկտեմբերի 9-ից 20-ը 1067 քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցհարցում: Դրանց արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրին կազմակերպության հայկական գրասենյակի նախագահ Արամ Նավասարդյանն ու հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։

Ըստ հարցումների`քաղաքական գործիչներից ամենահեղինակավորը  Սերժ Սարգսյանն է (32%), այնուհետև Գագիկ Ծառուկյանը ( 29%), Ռոբերտ Քոչարայանը (9%), Րաֆֆի Հովհաննիսյանը (4%), Վարդան Օսկանյանը (3%), Լևոն Տեր-Պետրոսյան (3%): Վահան Հովհաննիսյանի ու Արթուր Բաղդասարյանի վարկանիշները հավասար են՝ 2%:

Նավասարդյանը հայտնեց, որ հարցրել են նաև, եթե առաջիկա կիրակի նախագահական ընտրություններ լինեին, ում կընտրեիք: 28%-ն ասել է, որ կընտրեր գործող նախագահ Սերժ Սարգսյանին, 19%-ը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 11%-ը `ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին իր ձայնը կտար 4%-ը, առաին նախագահին՝ 3-ը, ԲՀԿ-ական  Վարդան Օսկանյանին՝ 3-ը, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանին՝ 1-ը, ՕԵկ ղեկավար Արթուր Բաղդասարյանին՝ 1-ը: Հարցվածների 16%-ը դժվարացել է պատասխան տալ, իսկ ‘ ոչ մեկին’ պատասխանն է տվել 11%-ը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ