15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Խնամիությունը մի կողմ, քաղաքականությունը` մյուս /վիդեո/

ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի միջեւ քաղաքական տարաձայնությունները չեն ազդել երկու գործիչների հարաբերությունների վրա` քաղաքական հարթությունից դուրս:

Այս մասին այսօր Henaran.am-ի հարցին ի պատասխան, ասաց Դավիթ Շահնազարյանը:

“Քաղաքական տարաձայնությունները մի կողմ, ազգակցական-բարեկամական կապերը մի կողմ: Դրանք տարբեր հարաբերություններ են”,-ասաց ՀԱԿ նախկին անդամը:

Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին կապում է ոչ միայն անցած քաղաքական ճանապարհը, այլեւ  խնամիական կապը: Դավիթ Շահնազարյանի դուստրն ամուսնացած է  Լեւոն Տեր-Պետրոսյանի  որդու հետ:

Նշենք նաեւ, որ այս տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ Դավիթ Շահնազարյանը դուրս եկավ Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսից առաջնորդի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով: Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեւերանսները ԲՀԿ- ի հետ  ստիպեցին Դավիթ Շահնազարյանին իր գործունեությունը դադարեցնել ՀԱԿ-ում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ