29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցնցումներ Արտաշատի մերձակայքում

Փետրվարի 22-ին ժամը 01:55-ին և 03:21-ին Հայաստանի Հանրապետության տարածքում, տեղի է ունեցել 0.9 և 1.8 մագնիտուդերով 2 թույլ ստորգետնյա ցնցում,  Արտաշատ քաղաքից 2 կմ արևմուտք գտնվող էպիկենտրոնով: Դրանք զգացվել են Դվին գյուղի բնակիչների կողմից:

Տարածաշրջանում. ՍՊԱԾ-ի դիտացանցը փետրվարի 16-ից մինչև 22-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է 10 երկրաշարժ: Փետրվարի 17-ին և 20-ին 3 բալանոց ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Ադրբեջանի Թովուզ քաղաքից, համապատասխանաբար 21 կմ հյուսիս և 15 կմ հարավ-արևելք:

Նույն ուժգնությամբ թույլ ցնցումներ են գրանցվել փետրվարի 19-ին Թուրքիայի Իգդիր քաղաքից 40 կմ հարավ-արևելք, փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք, փետրվարի 21-ին Իրանի Խոյ քաղաքից 25 կմ արևելք և Լեռնային Ղարաբաղի Քարվաճառ քաղաքից 20 կմ հարավ:

Փետրվարի 21-ին 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Սալմաս քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք: Այդ օրը Թուրքիա-Իրան սահմանային գոտում` Սարայ քաղաքից 46 կմ հարավ-արևելք, գրանցվել է 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում, որին նախորդել էր 3 բալանոց ցնցում: Փետրվարի 22-ին Ադրբեջանի տարածքում, Մինգեչաուր քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

 Henaran.am-ին փոխանցում են ՍՊԱԾ-ից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ