24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունից վտանգ չի տեսնում /վիդեո/

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նախագահական ընտրություններին համագործակցության վերաբերյալ որեւէ պաշտոնական քննարկում չի եղել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահը, միեւնույն ժամանակ շեշտելով. “Ես բազմաթիվ անգամ հայտնել եմ իմ ցանկությունը, հիմա էլ հայտնում եմ, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին  աջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությունը”:

Հարցին, թե առաջիկայում նախատեսվում է արդյոք նման քննարկում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.”Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, կլինեն քննարկումներ”:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ԲՀԿ  նոր կոալիցիոն հուշագրի ստեղծման հնարավորությանը, ինչի հավանականությունը  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չէր բացառել, Հովիկ Աբրահամյանն ասաց,”Ես նույնպես չեմ բացառում, որ կարող է քաղաքական համաձայնություն ձեռք բերվել, թե հուշագրի, թե այլ ձեւաչափով: Իմ համոզմունքն է, որ մենք համերաշխ գնանք ընտրությունների”:

Ինչ վերաբերվում է հարցին, թե Գագիկ Ծառուկյանն արդյոք երաշխիք տվել է Սերժ Սարգսյանին սատարելու մասին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.”Այդ հարցը կքննարկեն Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը ”:

Անդրադառնալով հարցին, թե ինչի շուրջ կարող են համախմբվել ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, այն դեպքում, երբ վերջինս իրեն այլընտրանք է համարում եւ վերջին ամիսների զարգացումներից ելնելով , ավելի համերաշխ է ընդդիմության հետ,  Աբրահամյանն ասաց.”Ես ոչ մի բան չեմ բացառում եւ այդ համերաշխությունը մեզ չի վախեցնում: Դա ոչ միայն վերաբերվում է “Բարգավաճին”, այլեւ բոլոր քաղաքական ուժերին:

Մենք պատրաստ ենք համագործակցության նախագահական ընտրություններում, ուղղակի ողջամիտ յուրաքանչյուր առաջարկություն մեզ համար կարող է լինել ընդունելի եւ քննարկելի, բայց դա չի կարող լինել  մեր արժանապատվության հաշվին, ես նկատի ունեմ “Հանրապետական” կուսակցության”:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, որն արդեն ինչ-որ կերպ արտահայտվում է , այն դեպքում, երբ իր ցանկությունն է, որ ԲՀԿ-ն սատարի գործող նախագահին, Հովիկ Աբրահամյանն ասաց.

“Քանի որ միշտ հարցը ուղղվում է  ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության շուրջ ես դրա համար եմ ասում, բայց ես համաձայն եմ, որ բոլոր քաղաքական ուժերը համագործակցեն մեզ հետ եւ պաշտպանեն մեր թեկնածու Սերժ Սարգսյանին: Դա իմ ցանկությունն է, իսկ որոշելիքը իրենցն է: Ինձ նաեւ քիչ է հետաքրքրում, թե որ քաղաքական ուժը ում հետ է համագործակցում եւ ես նաեւ վտանգ չեմ տեսնում: Թող համագործակցեն` ով ում հետ ուզում է, մենք մեր մասին ենք ասում, որ պատրաստ ենք համագործակցել յուրաքնաչյուր քաղաքկան ուժի հետ, ով կցանկանա ու պատրաստ է սատարելու Սերժ Սարգսյանին”:

Հարցին, թե  հնարավոր համարում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, արդյոք քաղաքական դաշտում իրավիճակ կփոխի, այնպես ինչպես 2008-ին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.”Ամեն դեպքում, մենք որեւէ մեկի մրցապայքարի մեջ մտնելը չենք թերագնահատում, բայց մենք ակնհայտ ունենք մեր թեկնածուն, որը  Սերժ Սարգսյանն է, եւ մենք չենք էլ սպասում, թե ով երբ կառաջադրվի”:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀԿ-ն արդեն պատրաստվում է նախագահական  ընտրություններին եւ  դեկտեմբերի 15-ին ՀՀԿ համագումարը պաշտոնապես կառաջադրի իր թեկնածուին:

“Մենք որեւէ մեկի մասնակցությունը չենք թերագնահատում, մենք մեր աշխատանքն ենք կատարում,  որպեսզի հաղթի նախագահի մեր թեկնածուն եւ ամեն ինչ անելու ենք, որ այդ ընտրությունները լինեն թափանցիկ, ազնիվ եւ ժողովրդավարական :”

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ