22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ը համոզվել է, որ Իրանի միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ են կրում

Ամերիկյան 16 հետախուզական ծառայությունների պատրաստած զեկույցը վկայում է, որ Իրանը միջուկայի զենք ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ չի կատարում, գրում է “The Los Angeles Times”-ը: Զեկույցի համաձայն` հետախույզներն այն եզրակացության են եկել, որ նման աշխատանքները դադարեցվել են դեռեւս 2003-ին:

Փաստաթղթում ասվում է, որ Թեհրանը մտադիր է հասնել  գիտելիքների այն մակարդակին, որ ամեն դեպքում եթե անհրաժեշտ լինի, ստեղծի նման ռումբ: Զեկույցը  պատրաստողները նաեւ նշում են, որ Իսրայելը համաձայն է բոլոր դրույթների եւ եզրահանգումների  հետ:

Իրանական պաշտոնական անձինք եւ կրոնական առաջնորդները բազմիցս ասել են, որ իրենց երկրի  միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Վերջին անգամ նման հայտարարությամբ հանդես է եկել գերագույն առաջնորդը: Նրա խոսքով` նույնիսկ միջուկային զենք չօգտագործելը, այլ միայն այն ունենալն արդեն “մեծ մեղք” է:

Չնայած այս ամենին, Իսրայելի պատոնական տեսակետը կայանում է նրանում, որ ամեն գնով պետք է դադարեցվեն Իրանի ատոմային հետազոտությունները: Հրեական պետության ղեկավարները հայտնում են, որ եթե պատժամիջոցները եւ դիվանագիտական ուղիները չօգնեն կանգնեցնել Թեհրանին, ապա կմնա միայն միջուկային օբյեկտներին հարված հասցնելը:

Ամերիկյան պաշտոնական անձինք ընդհանուր առմամբ կիսում են Իսրայելի մտահոգությունը, սակայն նշում են, որ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգձգվել եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Իսրայելում կարծում են, որ նման դիրքորոշումը “բխում  է Իրանի  շահերից”: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետայի տվյալներով` իսրայելցիները կարող են ինքնուրույն հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին գարնան վերջին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ