05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վահան Հովհաննիսյանը դեմ չէ, որ գործարարները խորհրդարան գան, բայց եթե եկան…

“Ոչ նախագահը, ոչ վարչապետը, ոչ էլ ԱԺ նախագահն իրավունք չունեն շրջանցելով Սահմանադրությունը` որոշել քաղաքացիների ինչ-որ կատեգորիաներ, որոնց խորհրդարան կարելի է կամ չի կարելի գալ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ-ական Վահան Հովհաննսիյանը` անդրադառնալով այն դիտարկմանը, թե իշխանությունները հայտարարում են, որ օլիգարխներ չեն լինելու խորհրդարանում:

Վահան Հովհաննսիսյանի խոսքով, ով ուզում ես եղիր, եթե Հայաստանի քաղաքացի ես, օրենքների պահանջներին բավարարում ես, կարող ես խորհրդարան գալ, բայց եթե եկար, բիզնեսմեն ես`  բիզնեսով չպիտի զբաղվես, օլիգարխ ես` պիտի հրաժարվես:

“Կարծես թե դու անցնում ես մի նոր աշխատանքի եւ պիտի հրաժարվես նախորդից: Այ, եթե իրենք կարողանան  դա  ապահովել, մենք կասենք բրավո, բայց ի սկզբանե ասելով` մենք օլիգարխ չենք բերի… ինչի՞ չեք բերի,  որովհետեւ էնքան թույլ եք, որ նրա գալու պարագայում չե՞ք կարող նրան պարտադրել”,-հարցադրում է արել ՀՅԴ-ական պատգամավորը եւ հայտարարել, որ այդ հայտարարություններին քմծիծաղով է վերաբերվում:

Վահան Հովհաննիսյանը ասաց, որ գործարարները կարող են խորհրդարան մտնել մեծամասնականով, ուստի այս  համակարգը պետք է վերացնել, որ կուսակցություններն իրենց ցանկերով պատասխան տան:

Ի դեպ, նկատենք, որ գործող խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունում նաեւ գործարար պատգամավորներ կան, որոնցից է Արայիկ Գրիգորյանը/Ավշարի Արայիկ/: Ըստ մամուլի հրապարակումների, վերջինիս եւ ՀՅԴ-ի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն եւ հնարավոր է, որ նա չլինի ՀՅԴ ցուցակում:

Henaran.am –ի հարցին, թե ինչպիսին են ՀՅԴ-ի հարաբերությունները  Արայիկ Գրիգորյանի հետ, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. “Աշխատանքային: Նա մեր ֆրակցիայի անդամ է”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ