27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դիմելու են հանրապետության նախագահին. կոչումը Խաչատուրովի մենաշնորհը չէ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում ծառայող կանայք որոշել են նամակով դիմել հանրապետության նախագահին:

Նրանց խոսքով, ԶՈւ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը պարզապես չի թույլատրում ենթասպա կանանց կոչումները բարձրացնել:

“Նա միայն իր մտերմուհիներին է բարձաստիճան կոչումներ շնորհում”,-մեր զրույցում նշեցին կանայք, որոնք առայժմ չեն ցանկանում ներկայանալ:

Ծառայող կանայք համոզված են, որ “զինվորական կոչում շնորհելը Խաչատուրովի մենաշնորհն չէ, եւ նա պետք է ներկայացնի պարգեւատրման:

Ի դեպ, նրանք հավաստիացրին, որ Պաշտպանության նախարարությունում շարունակվում է իրավիճակը լարված մնալ, քանի որ հակասություն կա պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ շտաբի պետի միջեւ:

Հարցի առնչությամբ Henaran.am-ը փորձեց պարազաբանումներ ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից:

“Ինչ վերաբերում է ենթասպա կանանց սպայական պաշտոնների նշանակմանը, ապա  նախ պետք է ասեմ, որպես  խրախուսում` նման բան գոյություն չունի: Ենթասպա զինծառայողները, այդ թվում կանայք` սպայական պաշտոնների կարող են նշանակվել թափուր պաշտոնների դեպքում:

Կանանց պարագայում, գոյություն ունի որոշակի սահմանափակում, քանի որ որպես կանոն կանայք չեն նշանակվում մարտական խնդիրներ իրականացնող պաշտոններում, ինչը ենթադրում է որոշակի ֆիզիկական  ծանրաբեռնվածություն: Ավելին, այն սպայական հաստիքները, որ կարող են զբաղեցնել կանայք, պահանջում են որոշակի հստակ չափանիշներ, օրինակ, բարձրագույն  կրթության առկայություն:

Եւ  եթե ենթասպա զինծառայողը չի բավավարում այդ չափանիշներին, ապա նա չի կարող նշանակվել սպայական պաշտոնի` անկախ զինված ուժերում նրա ծառայության ստաժից”,-Henaran.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է նախարարի եւ ԶՈՒ շտաբի պետի միջեւ եղած հակասություններին, ապա ըստ մամուլի խոսնակի, Սեյրան Օհանյանը տարբեր առիթներով բազմիցս հերքել է այդ ասեկոսեները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ