11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ապագա խորհրդարանի ֆավորիտներ են. քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին` ասաց, որ այս պահին ապագա խորհրդարանի ֆավորիտներն  ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը:

Քաղաքագետի խոսքով, ՀՅԴ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը, եւ այդ կուսակցությունն էլ կլինի խորհրդարանում: “Ժառանգության” ճակատագիրը պարզ կլինի դաշինքի ձեւավորումից հետո, իսկ ՕԵԿ-ի պարագայում, քաղաքագետը ավելի քան համոզված է, որ այդ կուսակցությունը  խորհրդարանում ներկայացված կլինի  մեծամասնական թեկնածուներով:

Չնայած նախընտրական պայքարը պաշտոնապես դեռ չի մեկնարկել,  բայց քաղաքագետը նկատեց, որ  Հայաստանի ներքաղաքական կյանքում վերադասավորումները մեկնարկել են դեռ 2 ամիս առաջ:

Սերգեյ Մինասյանի համոզմամբ, մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրությունները որեւէ լուրջ ազդեցություն չեն ունենա Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ