29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոյանը խոստացավ անհանդուրժող լինել

Մեկնարկել է Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: ՍԺ նիստերի դահլիճն ի տարբերություն նախորդ քառօրյայի, այսօր բազմամարդ է: Նիստին ներկա է 101 պատգամավոր:

Խորհրդարանի աշխատանքներին մասնակցում են նաեւ մշտապես բացակայող պատգամավորներ Սամվել Ալքեսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը:

Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հետաձգումների վերաբերյալ որոշման նախագծերի քվեարկության ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանը ձայն խնդրեց ու պատգամավորներին հիշեցրեց, որ համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, յուրաքանչյուր պատգամավոր քվեարկում է իր փոխարեն:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը  տիկին Բախշյանի հիշեցմանն արձագանքեց. “Հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ քվեարկել  յուրաքանչյուրն իր փոխարեն:

Ես անհանդուրժող եմ լինելու”: ԱԺ նախագահը հավելեց, որ եթե հնչեցվի ուրիշի փոխարեն քվեարկելու մասին հայտարարություն, ապա ԱԺ կանոնակարգին համապատասխան որոշում կընդունվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ