Կանացի լիբիդոյի նվազումը անհիմն չէ
Կանանց լիբիդոյի նվազումը տեղի է ունենում զուգընկերոջը սովոր լինելու բնական պատճառով, սակայն առանձին դեպքերում մեղավորը կարող է լինել “ապաշնորհ” սիրեկանը:
Ըստ վիճակագրության` կանանց մոտ, որոնք կայուն սեռական հարաբերություններ են ունենում, ամսական 0,02 տոկոսով նվազում է սեքսուալ ցանկությունը, իսկ տղամարդու ցանկությունները մնում են նույն մակարդակի վրա: Տղամարդիկ դադարում են իրենց զուգընկերուհիներին հաճելի խոսքեր ասել, որի հետեւանքով կանանց մոտ ընկնում է ինքնագնահատականը, նրանք այլեւս իրենց չեն զգում ցանկալի եւ սեքսուալ:
Սեքսը զուգընկերների միջեւ պետք է հիմնված լինի փոխադարձ ցանկության եւ հաճույք ստանալու, այլ ոչ թե օրգազմների քանակի վրա: Անհրաժեշտ է պարզապես թուլանալ եւ հաճույք ստանալ ինտիմ շփումից:
Սեքսը պոռնոգրաֆիկ ֆիլմերում բավականին տարբերվում է իրականությունից, այդ պատճառով էլ կարիք չկա էկրանային փորձերը տեղափոխել ձեր հարաբերություններ: Բացի այդ, պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելը բացասական է ազդում տղամարդու` գրգռվելու ունակության վրա: Ավելի լավ է հրաժարվել նման տիպի խթանող միջոցներից:
Ժամանակի ընթացքում տղամարդիկ սկսում են արհամարհել նախնական փաղաքշանքները եւ միանգամից անցնում են սեքսին: Սակայն կինը չի կարող միանգամից անցնել ինտիմ հարաբերություններին: Ոպեսզի զուգընկերուհու մոտ սեքսուալ ցանկություն առաջանա, հարկավոր է հիշել համբույրների եւ գրկախառնությունների մասին: