22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երիտասարդ ընտանիքներին` մատչելի ավտոմեքենա

Ապրիլի 15-ից պաշտոնապես մեկնարկելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կետերից եւս մեկը` ‘Երիտասարդ ընտանիքներին` մատչելի ավտոմեքենա’ ծրագիրը: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Նրա խոսքով`ծրագրի իրականացման համար հատկացված է 500 մլն դրամ գումար, մասնակցում է 189 շահառու ողջ հանրապետության մասշտաբով, որոնցից 120-ը կճանաչվեն վարկունակ եւ կօգտվեն այդ ծրագրից:

Ա.Քարամյանը նշեց, որ համագործակցելու նպատակով ընտրությունը կանգ է առել ‘Քիա Մոթորս’ ընկերության վրա, որը 3 դասի 3 մեքենաների համար առաջարկում է գնային նվազագույն շեմը: Ըստ Ա.Քարամյանի,  այդ մեքենաները ոչ թե ճոխության համար են, այլ հարմարեցված են երիտասարդ ընտանիքի պահանջներին:

‘Ծրագրի թիրախային խումբ են հանդիսանալու այն երիտասարդ ընտանիքները, որոնց զույգերի տարիքային հանրագումարը չի գերազանցելու 65 տարեկանը: Ավտովարկավորման պայմանները էականորեն տարբերվելու են շուկայականից, թե տոկոսադրույքների, թե կանխավճարի, թե տարիների մարման առումով: 9 տեսակի մեքենաների գինը տատանվում է 5-7 մլն դրամի սահմաններում’,- ասաց Արսեն Քարամյանը` հավելելով, որ պետության կողմից սուբսիդավորվելու է 2 տոկոս: Տարեկան տոկոսադրույքը կազմելու է 10 տոկոս` 7-10 տարիների մարման ժամկետով, իսկ կանխավճարը կազմելու է 10-20 տոկոս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ