“Կարող ա հեղափոխությունը սկսվել ա, խաբար չենք” …
Երեկ, “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը “կաթվածահար” էր արել մայրաքաղաքի երթեւեկությունը:
Քաղաքի կենտրոնական մասում “Արծիվների” դրոշներով տարբեր գույների ու մակնիշների ավտոբուսներ էին: Հատկապես տաքսու վարորդներն էին զարմացել: “Կարող ա հեղափոխությունը սկսվել ա, խաբար չենք”,-հարցրեց վարորդներից մեկը անցնողներին:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ “Հայոց արծիվների” 2-րդ բացօթյա համագումարը, ինչին հաջորդեց խաղաղ երթն ու Հանրապետության հրապարակում քոչարի պարելը:
Իսկ Ազատության հրապարակում մինչեւ գլխավոր արծիվը` Խաչիկ Ասրյանը բոցաշունչ ելույ թ էր ունենում, հավաքվածներից ոմանք քննարկում էին նրա ծագումը:
“Ղարաբաղցի կլինի, որ էսքան մարդ ա եկել”,-եզրակացրեց Ազատության հրապարակում հայտնված միջին տարիքի մի մարդ:
Վերջինիս զրուցակիցը, որն ըստ երեւույթին ավելի քաջատեղյակ էր` պարզաբանեց. “Չէ այ մարդ, ինչ ղարաբաղցի: Գորիսում ծնված, Կապանում մեծացած, Երեւանում աշխատող տղա յա Խաչիկը”: