20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը կբարձրանա 7 հորիզոնականով

Դեկտեմբերի 19-ին կհրապարակվի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը Լիտվայի հավաքականի նկատմամբ, ընկերական հանդիպմանը տարած հաղթանակի շնորհիվ կբարձրանա 7 հորիզոնականով:

Լիտվայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականը հավաքել է 13 միավոր: Իսկ սա նշանակում է, որ հավաքականը տարին կավարտի 75-րդ հորիզոնականով: Հիշեցնենք, որ ներկայումս մեր հավաքականը զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը: Նախորդ աղյուսակի համեմատ նա իր տեղը զիջել է միանգամից 18 հորիզոնականով:

Վարկանիշային աղյուսակի առաջին եռյակը ներկայումս զբաղեցնում են Իսպանիան, Գերմանիան ու Արգենտինան: Նրանց հաջորդում են Պորտուգալիան ու Իտալիան:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ