14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

14-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող գյուղապետը օգնություն է խնդրում

Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա.Պ.-ն մարտի 8-ին շատ նվերներ`”խաղալիքներ, սիրուն բաներ նույնիսկ փող է ստացել, որ իր համար նվեր առնի”,  բայց հրաժարվել է մասնակցել դասարանցիների կողմից կազմակերպած միջոցառմանը:

Այս մասին Henaran.am-ին ասաց նրա հորեղբայր Գագիկ Պարոնյանը: “Ասում ենք աղջիկ ջան, արդեն նրան բռնել են, քեզ ոչինչ չի անի, դուրս արի տնից: Ասում ա չէ, ամաչում եմ, ես ոնց կարամ նայել գյուղացիների, դասարանցիներիս աչքերին, ծանր ա տանում”,-ասաց հորեղբայրը: Նրա խոսքով, դա առաջին դեպքը չէր. գյուղապետը միշտ աղջկա հետ նման գործողություններ է արել եւ վերջին անգամ բռնվել է: Աղջկան վախեցնում էր, որ նրա բոլոր հարազատներին կսպանի, եթե մի տեղ պատմի:

Գագիկ Պարոնյանի խոսքով,  գյուղապետի ձերբակալությունից հետո նրա ընտանիքի անդամների պահվածքն էլ է փոխվել: “ Առաջ վիրավորում էին աջ ու ձախ մեր ցեղին, հիմա խեղճացել են, գյուղն էլ ա անցել մեր կողմը”,-ասաց նա` ավելացնելով, որ գյուղացիները վախենում էին  մեզ հետ կանգնեին` զրուցեին:  Տուժած աղջկա քույրերն ու եղբայրներն էլ են փորձում սթրեսից հանել նրան, բայց դեռ նույն վիճակում է:

“Սաղ օրը փակված սենյակում, չի էլ ուզում գոնե 2 րոպե հայաթ դուրս գնա. ամաչում ա”,-ասաց հորեղբայրը: Գագիկ Պարոնյանի պատմելով, Ազատ Ղուկասյանը օգնություն է խնդրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից, բայց վերջինս կտրականապես մերժել է: “Ասել ա, թող գնա, չեմ ընդունում, երեխայի հաշվով ա, ինչ արել ա թող պատասխան տա, թող պատժվի”,-զրույցը եզրափակեց Պարոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ