12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վանաձորցի “զարգացած” խոշոր եղջերավորը իրեն լավ է զգում /վիդեո/

Henaran.am-ի Լոռու մարզի թղթակիցը արձանագրել է, թե ինչպես  վանաձորցի մի “զարգացած” կով նախընտրել է  նախաճաշը հենց քաղաքի կենտրոնում կազմակերպել: Թե ինչու, փորձեք իրենից պարզել. իրենից, որովհետեւ կարգազանց կովի տիրոջը դժվար թե հանդիպեք:

Նա կամ ցանկություն չի ունենա պատասխանատվության ենթարկվելու իր տնօրինման տակ գտնվող անասունի պատճառով կամ էլ այնքան է զբաղված, որ իր կենդանուն դաստիարակելու ժամանակ չունի:

Դե քանի դեռ կարգազանց կենդանու տերը չի հայտնաբերվել, սրա նման անասունները առանց խոչընդոտների ազատ արածելու են որտեղ ուզեն:

Սրանց տերերն էլ երեւի նույն ախորժակով կենդանու կաթն են խմելու` անտեսելով այն հանգամանքը, որ դա գոյացել է այն տարածքի խոտածածկույթից, որի համար քիչ գումարներ չեն ծախսվել:

Լիանա Մխիթարյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ