06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ֆրանսիայի հայերը սատարում են Սարկոզիի թեկնածությունը

Հայկական ծագումով ֆրանսիացիների խումբը, որոնց թվում են աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը, պրոդյուսերներ  Լեւոն Սայանը եւ Ալեն Թերզյանը, զեկույց են ներկայացրել, որով իրենց աջակցությունն են հայտնում Ֆրանսիայի նախագահի թեկնածու, գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին, հաղորդում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթի տեղեկատվական կնետրոնը:

“Nouvelles d`Arménie”-ում հրատարակված նրանց զեկույցի մեջ մասնավորապես ասվում է. “Մենք` Ֆրանսիայի հայերս, ներգրավված ենք հասարակական կյանքի մեջ եւ գիտակցելով մեր իրավունքներն ու պարտականությունները` ցանկանում ենք ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում աջակցել թեկնածու Նիկոլա Սարկոզիին:

Մենք 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն ենք: Երիտթուրքերի կողմից իրագործված հանցանքը մինչ օրս ժխտողականության առարկա է, եւ մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել երկրի նախագահին` ժխտողականության դեմ իր անմնացորդ պայքարի համար: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի` հակասահմանադրական ճանաչվելուց հետո նա մեծ հիասթափություն ապրեց, եւ մենք ողջունում ենք նրա` օրինագծի նոր տեքստ ներկայացնելու որոշումը”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ