12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

“Էլ չեմ ուզում Ղուկասյանը ինձ բան անի” … սեռական բռնության ենթարկված աղջնակին համոզում են դպրոց գնալ

Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա.Պ.-ի հետ շարունակում է աշխատել հոգեբանը: Ըստ նրա հարազատների տարբերություն կա. աղջկա սթրեսը կարծես հաղթահարվում է, բայց վախի զգացում կա:

Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանի խոսքով, հավանաբար, աղջիկը գարնանային արձակուրդներից հետո դպրոց կհաճախի:

“Մենք էլ ենք ուզում գնա, համոզում ենք, բայց վախենում ա, ասում ա ընկեր Ղուկասյանը վախեցրել ա, էլ չեմ ուզում ինձ բան անի”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց աղջկա հորեղբայրը` Գագիկ Պարոնյանը:

Հիշեցնենք, որ Ազատ Ղուկասյանը կալանավարվել է, եւ  նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3 կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ):

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ