23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրախախտում անողները պատժվելու են. 168 ժամ

“168 ժամ” թերթի հարցերին պատասխանել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: “Համաձայն որոշ խոսակցությունների` բացի այն, որ Ձեր եղբայրը` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել, ասում են, որ Դուք`որպես ազդեցիկ պաշտոնյա, աջակցելու եք մի քանի մեծամասնական թեկնածուների եւս: Որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը” հարցին` Աղվան Հովսեփյանը ասել է .

“Ես` որպես ՀՀ գլխավոր դատախազ, հետամուտ եմ լինելու, որ օրենքով սահմանված կարգով գրանցվեն եւ քննության առարկա դառնան ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները, ահազանգերը, քրեորեն հետապնդելի արարք թույլ տրված անձինք ենթարկվեն պատասխանատվության: Իսկ որպես քաղաքացի` բնականաբար, օգտվելու եմ սահմանադրական իմ իրավունքից եւ մասնակցելու եմ ընտրություններին, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները: Ինչ վերաբերում է եղբորս, ում հարցը շահարկվում է, ապա պետք է հիշեցնեմ, որ նա ժամանակին վարչական այդ տարածքի թաղապետ է ընտրվել ընտրողների ամենաշատ վստահության քվեն ստանալով: Եվ նրան աջակցելու են հենց իր ընտրողները”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ