25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամը չէ, որ լռության պաուզա է վերցրել. Նիկոլ Փաշինյան

“Հայ ազգային կոնգրեսը արտահայտել է իր դիրքորոշումը նախագահական առաջիկա ընտրությունների  վերաբերյալ: Իմ պատկերացմամբ ունի նախագահի թեկնածու, որը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մնացած հարցերը ուղղված են ուրիշներին, ինձ ուղղված հարց այդ առումով չկա”,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը `պատասխանելով նախագահական ընտրություններին ընդառաջ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր քաղաքական համագործակցության մասին հարցին:

Հարցին, թե այս դեպքում ինչով է պայմանավորված  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը, Նիկոլ Փաշինյանն ասել է.”Եթե Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությանը ծանոթ եք, ինքը առաջին անգամը չէ, որ լռության պաուզա է վերցրել: Որեւէ մեկը չի կարող ասել, որ Տեր-Պետրոսյանը պետք է այսինչ հայտարարությունն անի այսինք թվի, այսինչ ամսվա այսինչ օրը”:

Փաշինյանն ասել է  նաեւ, որ եթե համագործակցություն ասվածը վերաբերվում է օրինագծերին, ապա,  եւ ինքը եւ ՀԱԿ խմբակցությունը  “կողմ” են  քվեարկել, ինչպես օրինակ Արմեն Աշոտյանի բերած “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, այնպես էլ, օրինակ,  Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծն  օրակարգում ընդգրկելու հարցին:

“Եթե  բացարձակացնում եք, այն, որ երկու մարդ միեւնույն երկրի քաղաքացի են, շատ ցինիկ լինելու դեպքում, կարելի է  որպես համագործակցության ձեւ որակել”,-նկատել է Նիկոլ Փաշինյանը եւ շեշտել.”Ես բոլոր դեպքերի վերաբերյալ իմ հստակ գնահատականները տվել եմ”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ