21 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմանակցի ԱՊՀ ՄԽՎ նիստին

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 26-ին մեկնել է Ալմաթի` մասնակցելու Անկախ Երկրների Համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի մարտի 27-ին կայանալիք նիստին:

Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլոցկու, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ:

ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը եւ Հերմինե Նաղդալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ