ԱՄՆ փոփոխում է արտոնագրերի միջնորդավճարի չափը
Ս.թ. ապրիլի 13-ից ԱՄՆ պետքարտուղարությունը կփոփոխի արտոնագրերի միջնորդավճարի չափը: Ոչ ներգաղթային արտոնագրերի և սահմանահատման քարտերի համար նախատեսված միջնորդավճարները կբարձրանան, մինչդեռ բոլոր տեսակի ներգաղթային արտոնագրերի համար նախատեսված միջնորդավճարները կնվազեցվեն:
Պետքարտուղարությունը հնարավորության սահմաններում պետք է կարողանա միջնորդավճարների հավաքագրման միջոցով վերականգնել արտոնագրերի ձևակերպման համար ծախսված միջոցները: Ներկա պահին գանձվող միջնորդավճարները բազմաթիվ պատճառներով չեն ծածկում արտոնագրերի ձևակերպման համար ծախսված միջոցները: Ոչ ներգաղթային արտոնագրերի միջնորդավճարների ավելացումը կնպաստի ծառայությունների ավելացմանն ու ընդլայնմանն արտասահմանում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատողների թվի ավելացմանը` արտոնագրերի աճող պահանջարկը բավարարելու համար:
Չնայած հիմնականում ներգաղթային արտոնագրերի համար նախատեսված միջնորդավճարների ավելացմանը` E տեսակի արտոնագրերի (պայմանագրային հիմունքներով ներդրողների և առևտրով զբաղվողների համար) և K (ԱՄՆ քաղաքացիների հարսնացուների/փեսացուների համար) տեսակի արտոնագրերի միջնորդավճարները կնվազեցվեն:
Ոչ ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ
Արտոնագրի տեսակ |
նախկին սակագին |
նոր սակագին |
Զբոսաշրջության, բիզնես, տրանզիտ , անձնակազմի անդամի, ուսանողական, փոխանակման ծրագրի այցելուի, և լրագրողների համար նախատեսված արտոնագրեր |
$140 |
$160 |
Միջնորդագրի վրա հիմնված արտոնագրեր (H, L, O, P, Q, և R) |
$150 |
$190 |
Պայմանագրային հիմունքներով ներդրողների և առևտրով զբաղվողների համար նախատեսված արտոնագրեր (E) |
$390 |
$270 |
Հարսնացուների/փեսացուների համար նախատեսված արտոնագրեր (K) |
$350 |
$240 |
Սահմանահատման քարտեր (15 տարեկան և բարձր) |
$140 |
$160 |
Սահմանահատման քարտեր (15 տարեկանից ցածր) |
$14 |
$15 |
Ոչ ներգաղթային արտոնագրերի միջնորդավճարների փոփոխության հետևանքով բոլոր տեսակի ներգաղթային արտոնագրերի միջնորդավճարների չափը նվազեցվում է:
Ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ
Արտոնագրի տեսակ | միջնորդավճարի նախկին չափը | միջնորդավճարի նոր չափը |
Ընտանիքի անմիջական և ոչ անմիջական անդամների համար դիմումներ | $330 | $230 |
Աշխատանքային միջնորդագրերի հիման վրա դիմումներ | $720 | $405 |
Այլ ներգաղթային արտոնագրերի դիմումներ | $305 | $220 |
Բազմազանության վիճակախաղի արտոնագրերի դիմումներ | $440 | $330 |
Վերադարձող մշտական բնակչի կարգավիճակի ճշտում | $380 | $275 |
Նշված սակագները ուժի մեջ կմտնեն 15 օրից: Միջնորդավճարների վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով հյուպատոսական հարցերով գրասենյակի travel.state.gov և ԱՄՆ դեսպանությունների և հյուպատոսարանների կայքէջերը: