Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դժգոհում են

Henaran.am-ին դիմել մի խումբ ծնողներ, աշակերտներ և ուսուցիչներ eschool.am էլեկտրոնային դպրոցի համակարգի աշխատանքի խաթարման հարցով:
“Այսօր ուզում ենք միայն նշել որ այդ համակարգը հակառակ իրենց պատասխանատուների խոստումների դեռևս չի գործում:Ինչպես արդեն գիտեք ԿԳՆ և Երևանի Քաղաքապետարանը շարունակում են պահանջել և ստիպել մեզ այդ համակարգում աշխատել և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո դասամատյանի գնահատականները անցկացնել համակարգ սակայն չեն ապահովում այդ համակարգի անթերի աշխատանքը և արդեն 3 շաբաթ է այդ համակարգը չի գործում:Նորից խնդրում ենք Ձեզ օգնել մեզ , դիմել համապատասխան կառույցների և նրանց ներկայացնել այս խնդիրը:
Մենք արդեն 3 շաբաթվա կուտակված գործ ունենք անելու իսկ համակարգը այսօրվա դրությամբ դեռևս չի աշխատում”,-նշում են Կենտրոն համայնքի մի խումբ ուսուցիչներ , ծնողներ ու աշակերտներ` թիվ 3,29,42,114,182 ավագ դպրոցներից: