Երկու պատահար, երկուսն էլ` մահացու
Մարտի 31-ին, ժամը 14.00-ին, Սարալանջի նորակառույց ճանապարհին իրար են բախվել ‘’ՎԱԶ-21144’’ և ‘’ՎԱԶ-2121’’ մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ‘’ՎԱԶ-21144’’-ի վարորդը՝ 1978 թ. ծնված Գուրգեն Ավդալյանը, տեղում մահացել է, իսկ ‘’ՎԱԶ-2121’’-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարտի 31-ին, ժամը 04.45-ին, Վարդենիս-Մեծ Մասրիկ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել ‘’Մոսկվիչ-412’’ և ‘’ՎԱԶ-2106’’ մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով ‘’ՎԱԶ-2106’’-ի վարորդը՝ 1984 թ. ծնված Վարդան Աբգարյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները և ‘’Մոսկվիչ-412’’ -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից