28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

‘Իմ երեխայի մոտ գործիքի պրոբլեմ կա’ . մի վախեցեք սեռական բառապաշարից չվախենալ

Google Trans ծառայությունը հատուկ հետազոտություն է անցկացրել՝ աշխարհի երկրները դասակարգելով 100 բալանոց համակարգով, եւ Հայաստանին շնորհվել է  100 բալ, 2004թ-ից մինչ այսօր Հայաստանը առաջին տեղերում է հայտնվել  համացանցում  ՛՛պոռնո՛՛ բառի որոնման առումով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ հավելելով, որ մեզ հաջորդում են Թուրքիան, Պերուն, Ռումինիան, Կոնգոն:

Ըստ բանախոսի,  դա նշանակում է, մեր հասարակությունը խնդիր ունի համացանցի միջոցով պատասխաններ ստանալ, սակայն եկել է ժամանակը մի կողմ դնել  կեղծ բարեպաշտական երեւույթներին, արագիլների ու կաղամբի մասին խոսակցութուններին, քանի որ եթե երեխաները ընտանիքում  չստանան սեռական հարցերի պատասխաններ, ապա նախ կդադարեն վստահել ծնողներին, երկրորդ՝ կփորձեն դրսի իրենց  ընկերներից ստանալ իրենց հուզող  հարցերի խեղաթյուրված պատասխանները, եւ երրորդ՝ կփնտրեն պատասխանները ինտերնետում:

Սեքսապաթոլոգը կարծիք հայտնեց, որ մեր տարածաշրջանում պոռնոկայքերի վրա պիտի գործի ֆիլտրացման գործոնը, որը կապ չի ունենա տարիքի հետ:

՛՛Մեր հասարակությունը չգիտի սեքսի մասին տեղեկատվություն ստանալու ճիշտ եւ մասնագիտական ձեւերը, թե երեխաները, թե մեծերը, օգտվում են ինտերնետային կայքերից, որոնք շատ հաճախ հեղեղված են լինում ապատեղեկատվական եւ ոչ մասնագիտական տեղեկատվությամբ եւ տեսանյութերով՛՛,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով հայկական պոռնոկայքերին, բանախոսը նշեց, որ այդ կայքերը փակվել են, եւ հայակական դոմենում ներկայումս գործող պոռնոկայքեր չկան, կա մի պոռնոկայք, որը ռուսական ինտերնետային տիրույթում  է գործում:

Ասուլիսի մյուս բանախոսը, հոգեբան Խաչատուր Գասպարյանը համոզված է, որ մեր իրականության մեջ սեռական դաստիարակության խնդիրները թաքցված են, հայ ընտանիքներում ծնողները ազատորեն չեն խոսում իրենց երեխաների հետ նման հարցերի շուրջ:

՛՛Անգամ մեր ամենօրյա բառապաշարի մեջ չեն կիրառվում այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք արտահայտում են այս կամ այն սեռական տերմինները: Դրանք կամ տերմիններ են, որոնք միայն մասնագետներն են օգտագործում, կամ բառեր են, որոնք շատ գռեհիկ իմաստ ունեն, իսկ ընտանիքներում ընդունված չէ նման տերմիններ օգտագործել՛՛,- ասաց հոգեբանը՝ եզրակացնելով, որ մեր լեզվամտածողությունը չի հանդուրժում այդ թեմայով խոսակցությունները:

Հոգեբանը վստահ է, որ հայ հասարակության մեջ դեռահասները չեն կարողանում իրենց հուզող սեռական հարցերի պատասխանները ստանալ ծնողներից:

՛՛Մի կին ինձ մոտ էր բերել իր 15 տարեկան երեխային, որի վարքում տարօրինակություններ են առաջացել, մայրը այդպես էլ չկարողացավ համարժեք ինձ բացատրել իր երեխայի խնդիրը: Ասում է՝ տղայիս մոտ գործիքի պրոբլեմ  կա. դե հասկացեք էլի՝ սեռական օգանի հետ կապված պրոբլեմ կա: Այդպես մեծ դժվարությամբ կարողացավ կինը ինձ բացատրել՛՛,-պատմեց հոգեբանը՝ համոզմունք հայտնելով, որ մեր իրականության մեջ սեռական հարցերի հետ կապված ընդունված չէ խոսել:

Խաչատուր Գասպարյանը  հորդորեց ծնողներին պատրաստ լինել ճիշտ ձեւով տալ իրենց երեխաների սեռական հարցերի պատասխանները, քանի որ պատասխաններից խուսափելով, սովորեցնում եք երեխաներին խաբել:  Հոգեբանի խորը համոզմամբ՝ եկել է ժամանակը, որ ընտանիքներում ծնողները բացեիբաց խոսեն իրենց երեխաների հետ սեռական հարցերի շուրջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ