28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

”Չկա ավելի դաժան բաժանում, քան բաժանումը իշխանությունից”

“Ծանոթանալով Վարդան Օսկանյանի հայտարարությանը, եւս մեկ անգամ հասկացա, որ դեմագոգիան եւ քաղաքական պոպուլիզմը սահմաններ չունեն:

Հոդվածն ընթերցելիս տպավորություն ստեղծվեց, թե հոդվածագիրը ՀՀ քաղաքացի չէ, այլ մոլորակի քաղաքացի է ”,-մեկնաբանելով ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի վերջին հրապարակման մեջ տեղ գտած դիտարկումնրը, Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ”Իրավիճակի անատոմիան” վերնագրով հրապարակմամբ,  Վարդան Օսկանյանն այսօր կրկին քննադատության է ենթարկել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը եւ իշխանությունների գործունեությունը:

ԱԺ փոխնախագահի խոսքով, հոդվածագիրը համեմատություններ անելիս մոռանում է, որ այս տարիներին եղել է ֆինանսատնտեսական ճգնաժամ: Շարմազանովը շեշտեց, որ ի տարբերություն Հայաստանի, եվրոպական մի շարք երկրներ մինչ օրս այդ ճգնաժամից դուրս չեն եկել:

“Այն, որ մեր երկրում  անհրաժեշտ են սոցիալ-տնտեսական փոփոխություններ, “Հանրապետական”-ը շատ լավ գիտակցում է եւ ի տարբերություն հոդվածագրի, գիտի` ինչպես բարելավել վիճակը եւ հենց դրա համար էլ ասում է` հավատանք, որ փոխենք: Այդ փոփոխություններն իրականացնելու է “Հանրապետական”-ը եւ ոչ երբեք պարոն Օսկանյանը”,-Henaran.am-ի հետ զրույցում շարունակեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նաեւ նկատեց, որ Վարդան Օսկանյանի հոդվածն ինքնաքննադատության տպավորություն է թողնում. “Եթե նա մոռացել է, որ իր անդամակցած  քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, այս 4 տարիներին եղելէ  ու կա մեր  երկրի քաղաքական եւ տնտեսական կուրսի պատասխանատուն` “Հանրապետականի” եւ ”Օրինաց երկրի” հետ միասին, ապա նրան տեղեկացնեմ: Եթե նրան թվում է, որ  ընդդիմադիր կուսակցություն է մտել, հիշեցնեմ, որ նա անդամակցել է իշխանական կուսակցության”:

Շարմազանովը Henaran.am-ին ասաց նաեւ, որ իր տպավորությամբ “պարոն նախկին արտգործնախարարը” միտումնավոր կերպով չի  խոսում արտաքին քաղաքական ձեռքբերումների մասին, ինչի մասին առաջին հերթին պետք է խոսեր: “Գուցե ինքը շահեկան վիճակում չի՞ լինի, որովհետեւ ի տարբերություն իրեն, որը 2007-ին հայտարարում էր, թե Կարսի պայմանագիրն ընդունելի է եւ հայ-թուրքական սահմանը պետք է  լինի Կարսի պայմանագրով, “Հանրապետականն” ու նրա նախագահը բազմաթիվ ամբիոններից հայտարարել են, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է ունենա իր վերջնական լուծումը , հենց Տեր-Զորում հայտարարել է, որ գալու է հայկական Նյուրնբերգը, բարձրացրել հայրենատիրության ու պահանջատիրության հարցեր:

Ի տարբերություն Օսկանյանի, որը ԼՂ հարակից տարածքների մասին խոսում էր “օկուպացված տարածքներ” տերմինալոգիայով, “Հանրապետականը” բազմիցս նշել է, որ այդ խնդիրը պետք է լուծի ԼՂ ժողովուրդը, եւ ոչ ոք չի կարող նրա փոխարեն լուծել այն: Ի տարբերություն պարոն Օսկանյանի, որը բանակցում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ եւ Թուրքիայի ներգրավվածության օգտին էր ԼՂ խնդրում, “Հանրապետականը” եւ նրա նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս նշել են, որ անթույլատրելի է Թուրքիայի միջամտությունը ԼՂ խնդրին եւ դա ասել են ամենաբարձր մակարդակով”,-շարունակեց Շարմազանովը:

Այս ամենը հաշվի առնելով, ԱԺ փոխնախագահը մի եզրակացության է եկել. ”Նախկին արտգործանխարարի մոտ կարոտախտ է առ իշխանություն: Այստեղ ես  հիշեցի ֆրանսիացի մեծ դիվանագետ  Շառլ-Մորիս Թալեյրանի հետեւյալ խոսքերը`”Չկա ավելի դաժան բաժանում, քան  բաժանումը իշխանությունից”: Ընթերցելով այդ հոդվածը, հասկացա, որ սա գրված է նաեւ պարոն Օսկանյանի համար”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ