12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սամվել Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել

Այսօր ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ կանանց ու աղջիկներին ապրիլի 7-ի առթիվ:

‘Ի սրտե շնորհավորում եմ մեր կանանց եւ աղջիկներին Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:  Սիրելի կանայք, մեր հինավուրց պատմությունն ապացուցել է, որ դուք եղել եւ այսօր էլ շարունակում եք մնալ մեր ազգի հարատեւման երաշխավորներից մեկը, իսկ սքանչելի այս տոնը լավ առիթ է կրկին մատուցելու ձեզ մեր մեծարանքն ու երախտագիտությունը:

Հոգատար մայր, քույր, անհրաժեշտության դեպքում, նաեւ ազգի ֆիզիկական գոյատեւման համար զենքը ձեռքին պայքարող ու աշխարհում ամենագեղեցիկը. Սա է ձեր  կերպարն ու նկարագիրը:

Կրկին շնորհավորում եմ մեր կանանց Ապրիլի 7 ը: Թող, որ ձեր հարկերի տակ մշտապես իշխեն  ջերմությունն ու ընտանեկան երջանկությունը’:

ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյան

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ