26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետարանը չի պատասխանել “Մենք ենք այս քաղաքի տեր”-ին

“Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 11-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին էր ուղարկել Երեւանի այգիներում օրինախախտումների եւ այդ իրավիճակից դուրս գալու առաջարկների 20 էջանոց փաթեթ, որը նաեւ փոխանցվել է ԶԼՄ-ներին: Այդ թվում էր նաեւ Խանջյան 20 հասցեում գտնվող վերջերս փլուզված ապօրինի շենքը:

Գրեթե մեկ ամիս անց՝ նոյեմբերի 6-ին Երեւանի քաղաքապետարանը արհամարհական պատասխան է ուղարկել այդ փաստաթղթին՝ մի քանի նախադասությամբ նշելով, որ այդ հարցերը պետք է քննարկվեն էկոլոգիական հանձնաժողովում: Նշենք որ, այն լիազորություններ չունի եւ խորհրդատվական մարմին է: Քաղաքապետարանի լակոնիկ գրության պատճենը կցում ենք սույն հաղորդագրությանը:

Երեկ, նոյեմբերի 6-ին Երեւանի քաղաքապետարանի այդ անհամարժեք պատասխանի հարցը բարձրացվել է նույն էկոլոգիական հանձնաժողովում, ինչը հարուցել է հանձնաժողովի անդամների ծիծաղը: Անդամների առաջարկով այժմ հանձնաժողովը կրկին նույն հարցադրումները ուղղելու է Երեւանի քաղաքապետարանին եւ բաժիններին՝ լիարժեք պատասխաններ ստանալու համար:

“Մենք ենք այս քաղաքի տերը” նախաձեռնությունը նշված հիմարացնող պատասխանը գնահատում է որպես Երեւանի քաղաքապետարանի կողմից անգործության ցուցաբերում, որի հետեւանքներից մեկն էլ Խանջյան 20 շենքի փլուզումն էր: Այն նաեւ քաղաքապետարանի ցածր իրավական մշակույթի եւ վարչությունների կողմից սեփական պարտականությունները օրենքի առաջ չկատարելու վկայությունն է:

Մեր կողմից նաեւ շեշտվել է, որ մինչ հանձնաժողովը նիստեր է գումարում Երեւանում շարունակվում են խախտումներով թույլտվություններ տրվել, օրինակ Կոմիտասի այգում, Արզումանյան 4, Կոմիտասի 5ա հասցեում եւ բազմաթիվ այլ հանրային տարածքներում կառուցապատումների համար: Հանրային այգիները ապօրինի շինություններից ազատելու մեր պահանջը մնում է ուժի մեջ: Կրկին անգամ հիշեցնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը մեր՝ հարկատուներիս միջոցներով գործող տեղական ինքնակառավարման մարմին է, որը պարտավոր է տեղեկություններ տրամադրել եւ հաշվետու լինել երեւանցիների առջեւ ու ծառայել հանրությանը:

Մենք հետամուտ ենք լինելու պահանջված տեղեկությունների ստացմանն ու քաղաքապետարանի գործելակերպի հստակեցմանը, քանի որ այդ մասին իրավունք ունի տեղեկանալ Երեւանում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի եւ նման անգործությունը հղի է մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգող իրավիճակների ստեղծմամբ:

 

“Մենք ենք այս քաղաքի տերը”

քաղաքացիական նախաձեռնություն

7-ը նոյեմբերի 2012

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ